Նկարագրություն
«Բիդ» ԱՀ Բորսայի հարթակում Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով ` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Լենդբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- ՀՀ, ք.Երևան,Կենտրոն,Ե. Քոչարի 6/4 հասցեում գտնվող 302,3(երեք հարյուր երկու ամբողջ երեք տասնորդական) ք.մ. մակերեսով անշարժ գույք: Լոտի մեկնարկային գինը՝ 139.000.000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ` լոտը գտնվում է լուծարային վարույթում:
Աճուրդի փուլերը ՝ք. Երևան Մ. Խորենացի 8/28տ. հասցեում 29.12.2021թ.- ին ժ. 12:00-ին դասական եղանակով աճուրդ, այնուհետև նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով:Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1.7%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ -ի դրամարկղում՝ աճուրդի կայացման հասցեում կամ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ -ում `220533331249000 հաշվեհամարին կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Նախավճար ըենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր վճարած նախավճարը: Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը:
Լոտը ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի կամ Բորսայի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին կամ Բորսային՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա հասցեով, զանգահարել 010-57-75-41 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայք:
скачать dle 12.0