Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով:Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Երևանի բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
Скачать файл: scan1.pdf [66,26 Kb] (cкачиваний: 41)
Посмотреть онлайн файл: scan1.pdf
Աճուրդը տեղի կունենա` ք. Երևան,Մովսես Խորենացի 8հասցեում 2023թ.-ի օգոստոսի 28-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 500 դրամ յուրաքանչյուր լոտի համար, որը վճարվում է կազմակերպչին ` աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ` բանկային փոխանցման միջոցով: Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքից չի վերադարձվում: Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
- Լոտերի տեղափոխման գործընթացը իրականացնելու է գնորդը «Երևանի բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում,իր միջոցներով :
- Գնորդը աճուրդի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ձեռք բերված գույքը պարտավոր է տեղափոխել «Երևանի բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքից:
- Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում աճուրդի ներկայացված լոտի (լոտերի) որակի համար:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը:
скачать dle 12.0