Նկարագրություն
Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակնով:Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- ՀՀ, մարզ Սյունիք, Սիսիան համայնք Շիրակի 7 հասցեում գտնվող 875.99քմ ավտոտեխսպասարկման կայան, 18,4քմ էլ. Ենթակայան, 35,4քմ մաքրման կայան, 28,6քմ բոքս, 123քմ բոքս, 123,2քմ բոքս, 46քմ ավտոլվացման կետ, 6,6քմ պահակատուն, 6000քմ հողամաս: Լոտի մեկնարկային գինը՝ 50.500.000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան Շիրակի 5 հասցեում 21.04.2025թ.- ին ժ. 14:00-ին դասական եղանակով աճուրդ, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա հասցեում ժ. 12:00-ին՝ դասական եղանակով:Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0,4%-ի չափով (աճուրդում չհաղթած մասնակցին մասնակցության վճարը հետ է վերադարձվում), որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Մասնակցության վճարը վճարվում է «Արարատբանկ» ԲԲԸ -ում `15100109825100 հաշվեհամարին կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
- Մասնակցության փուլում մասնակիցը պետք է ներկայացնի 3%-ի չափով նախավճար, որը մրցույթը շահելուց հետո գնումից հրաժարվելու դեպքում հետ չի վերադարձվում: Նախավճարը վճարվում է «Ակբա բանկ» ԲԲԸ -ի `220533331249000 հաշվեհամարին: Աճուրդում չհաղթած մասնակցին նախավճարը հետ է վերադարձվում:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր վճարած նախավճարը: Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավորէ աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը:
Լոտը ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի կամ Բորսայի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին կամ Բորսային՝ ք. Երևան, ՏիգրանՄեծի 65Ա հասցեով, զանգահարել 041-11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.amկայք:
скачать dle 12.0