Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը համալիր եղանակով`Հ/հ | Անվանում | Չափման միավորը | Քանակ | Միավորի մեկնարկային գին |
1 | Պղնձի ջարդոն | կգ | 1 | 2 800 |
2 | Սև մետաղի ջարդոն | կգ | 1 | 60 |
3 | Ալյումինի ջարդոն | կգ | 1 | 450 |
4 | Ապակու ջարդոն | կգ | 1 | 20 |
5 | Խողովակ 219 մմ տրամաչափի | գմ | 1 | 4 900 |
6 | Խողովակ 250 մմ տրամաչափի | գմ | 1 | 5 600 |
7 | Խողովակ 276 մմ տրամաչափի | գմ | 1 | 6 300 |
8 | Խողովակ 300 մմ տրամաչափի | գմ | 1 | 7 000 |
9 | Խողովակ 325 մմ տրամաչափի | գմ | 1 | 7 700 |
10 | Ավտոմեքենա ՌԱՖ 2203, 966LT61, 1987թ. | հատ | 1 | 98 000 |
11 | Ավտոմեքենա ԳԱԶ 3110, 166LU01, 1999թ. | հատ | 1 | 117 000 |
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է գործարքի գումարի 1%-ի չափով, ինչպես նաև սահմանված է նախավճար 1.000.000 (մեկ միլիոն) դրամ, որոնց վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
Լոտերը վաճառվելու են համալիր, Լոտերի ընդհանուր քանակները կարձանագրվի գործարքի կնքումից և փաստացի կշռումից/չափումից հետո:Լոտերի տեղափոխումը և կշռումը/չափումը կիրականացվի գնորդի կողմից, վերջինիս հաշվին:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալզ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: