Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`Գույքի անվանում | Քանակ | Չափման միավոր | Միավորի մեկնարկային գին՝ ներառյալ ԱԱՀ (ՀՀ դրամ) | Ընդհանուր մեկնարկային գին՝ ներառյալ ԱԱՀ (ՀՀ դրամ) | Գույքի գտնվելու վայր |
Սև մետաղի ջարդոն | 840 | կգ | 30 | 25 200 | «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս |
Ալյումինե հսկող մալուխի ջարդոն | 1 442 | կգ | 750 | 1081 500 | ք․Երևան, Զ․Անդրանիկի 1 |
Պղնձե հսկող մալուխի ջարդոն | 377 | կգ | 2 850 | 1074 450 | ք․Երևան, Զ․Անդրանիկի 1 |
Ծածկի պանել /քայքայված/ | 5 | հատ | 4 000 | 20 000 | «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս |
Քար տուֆ /քայքայված/ | 258 | հատ | 130 | 33 540 | «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս |
Փայտ ապամոնտաժված | 1.3 | մ³ | 6 000 | 7 800 | «Զովունի» ենթ., Հարավային տեղամաս |
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 0.5%(զրո ամբողջ հինգ տասնորդական)-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն:Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և հետ է վերադարձվում մասնակցին աճուրդում չհաղթելու դեպքում:Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
1․ Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
2․ Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: