Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`| Գույքի անվանում | Քանակ | Չափման միավոր | Միավորի մեկնարկային գին՝ ներառյալ ԱԱՀ (ՀՀ դրամ) | Ընդհանուր մեկնարկային գին՝ ներառյալ ԱԱՀ (ՀՀ դրամ) | Գույքի գտնվելու վայր |
| Պարպիչ ՌՎՍ-110 | 3 | Հատ | 15 968 | 47 904 | «Հաղթանակ» ենթ., Հարավային տեղամաս |
| Պարպիչ ՌՎՍ-220 | 2 | Հատ | 13 490 | 26 980 | «Հաղթանակ» ենթ., Հարավային տեղամաս |
| Թյոդոր ՍՏՏՀ685ԱԿ | 457 | Կգ | 270 | 123 390 | «ԷԿՕՄԵՏԱԼ» ՍՊԸ |
| ԱՄ Եու17128 էլ | 5 081 | Կգ | 270 | 1371 870 | «ԷԿՕՄԵՏԱԼ» ՍՊԸ |
| Հեռագործ պաշտպանիչ վահան ԷՊԶ-1636 67/2 | 7 | Հատ | 17 314 | 121 198 | «Շահումյան 2» ենթ., Հարավային տեղամաս |
| Վահան ԷՊՊ | 11 | Հատ | 17 314 | 190 454 | «Շահումյան 2» ենթ., Հարավային տեղամաս |
| Վահան ռելեական պաշտպանության | 46 | Հատ | 17 314 | 796 444 | «Շահումյան 2» ենթ., Հարավային տեղամաս |
| Վահան սեփական կարիքների | 7 | Հատ | 17 314 | 121 198 | «Շահումյան 2» ենթ., Հարավային տեղամաս |
| Մետաղական ճաղավանդակ | 19 | Գծ/մ | 12 000 | 228 000 | «Արարատ 2» ենթ., Հարավային տեղամաս |
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 0.5%(զրո ամբողջ հինգ տասնորդական)-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն:Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և հետ է վերադարձվում մասնակցին աճուրդում չհաղթելու դեպքում:Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
1․ Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
2․ Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: