Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Գազ-66, 742 CA 61
- ԶԻԼ-431410, 277 CD 61
- ՏՍՎ-6 (ԶԻԼ-130-76), 546 CA 61
Աճուրդը տեղի կունենա` ք. Երևան, Արարատյան 82 հասցեում 2026թ.-ի հունվարի 13-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 0.5%(զրո ամբողջ հինգ տասնորդական)-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն:Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և հետ է վերադարձվում մասնակցին աճուրդում չհաղթելու դեպքում:Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
1․ Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
2․ Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 14:00-ից մինչև 16:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: