(+374)41-11-31-21 10:00-17:00
հայտարարություններ

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով:Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

Скачать файл: -.pdf [259,25 Kb] (cкачиваний: 31)
Посмотреть онлайн файл: -.pdf


Աճուրդը տեղի կունենա` ք. Երևան,Մովսես Խորենացի 8հասցեում 2022թ.-ի հոկտեմբերի 17-ին, ժ. 11:00-ին դասական եղանակով:

Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է վերոնշյալ աղյուսակում համապատասխան գույքի (լոտի) համար առանձին, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքից չի վերադարձվում: Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 

Լրացուցիչ տվյալներ`

  1. Լոտերի կշռելու և տեղափոխման գործընթացը իրականացնելու է գնորդը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տարածքում,իր միջոցներով :
  2. Գնորդը աճուրդի ավարտից հետո, երկու ամսվա ընթացքում, ձեռք բերված գույքը պարտավոր է տեղափոխել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տարածքից:
  3. Լոտերը մասնատվել չեն կարող:
  4. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում աճուրդի ներկայացված լոտի (լոտերի) որակի համար:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:     

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալզ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում`ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր,  «ՀԱԷԿ» ՓԲԸ հասցեում, նախապես զանգահարելով +374 10 28 29 60 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 14:00-ն, սակայն 3 աշխատանքային օր առաջ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարին պետք է ներկայացնել համապատասխան գրություն և անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը:

Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 09.08.2022 թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Լոմբարդիա» ՍՊԸ -ի կողմից ներկայացված TOYOTA CAMRY 2.5 գույքի աճուրդային վաճառքը: 09.08.2022 թ.-ին ժամը 12:00-ին աճուրդը կանցկացվի դասական եղանակով, այնուհետև աճուրդը կանցկացվի հոլանդական եղանակով ՝ գնի իջեցմամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 041-11-31-21 հեռախոսահամարով:
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 06.07.2022թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մի շարք ապրանքանյութական իրերի աճուրդային վաճառքը:
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 28.06.2022 թ-ից յուրաքանչյուր երկրորդ աշխատանքային օր իրականացվելու է «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ -ի կողմից ներկայացված Մերսեդես-Բենց E 240 գույքի աճուրդային վաճառքը: 28.06.2022 թ.-ին ժամը 12:00-ին աճուրդը կանցկացվի դասական եղանակով,այնուհետև յուրաքանչյուր երկրորդ աշխատանքային օր աճուրդը կանցկացվի հոլանդական եղանակով ՝ գնի իջեցմամբ:Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 041-11-31-21 հեռախոսահամարով:
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն իրականացնելու է բաց աճուրդ «դասական» եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելուէ «Երևանի  էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող հետևյալ լոտը`
  • Հետագա օգտագործմանը ոչ պիտանի, МФ-85 մակնիշի (ԳՈՍՏ 2584-86) հպակային (կոնտակտային) հաղորդալար (պղնձի համաձուլվածք) 32.200 կգ: Մեկնարկային գինը` ներառյալ ԱԱՀ` 94 990 000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տվյալներ`
  • Գույքի բեռնումը, տեղափոխումը և բեռնաթափումը իրականացնում է գնորդը իր ուժերով և ֆինանսական միջոցներով:
Աճուրդը տեղի կունենա` ք. Երևան,Մովսես Խորենացի 8/28 հասցեում 2022թ.-ի մայիսի 24-ին, ժ. 11:00-ին դասական եղանակով: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 25%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին): Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը:
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 19.05.2022 թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մի շարք ապրանքանյութական իրերի աճուրդային վաճառքը:
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 10.05.2022 թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մի շարք ապրանքանյութական իրերի աճուրդային վաճառքը:
Ավելին

Հայտարարություն

 Սիրելի կանայք և աղջիկներ սրտանց շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով: Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան Ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները:

Սիրով «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ
Ավելին

Հայտարարություն

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 01.02.2022 թ-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ -ի կողմից ներկայացված NISSAN VERSA 1,6 և BMW 325 I գույքերի աճուրդային վաճառքը: 01.02.2022 թ.-ին ժամը 12:00-ին աճուրդը կանցկացվի դասական եղանակով,այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր աճուրդը կանցկացվի հոլանդական եղանակով ՝ գնի իջեցմամբ:Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 041-11-31-21 հեռախոսահամարով:
Ավելին

Ամանորյա ուղերձ

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն սիրով շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում ենք, որ գալիք տարի լինի խաղաղության, հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի:
Ավելին