Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի եղանակով վարձակալությամբ է տրվելու «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող պատկանող հետևյալ հասցեներում գտնվող հենասյուները` էլեկտրական մեքենաների դանդաղ լիցքավորման կայան տեղադրելու նպատակով:| Հ/Հ | Անվանում | Չափման միավորը | Ընդհանուր քանակը | Մեկ ամսվա վարձի մեկնարկային գինը` Ներառյալ ԱԱՀ/ՀՀ դրամ/ | Մեկ տարվա վարձի մեկնարկային գինը` Ներառյալ ԱԱՀ/ՀՀ դրամ/ |
| 1 | Արշակունյաց 2 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 2 | Արշակունյաց 13 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 3 | Գր. Լուսավորիչ 3 (հատված) | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 4 | Մոսկովյան 33 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 5 | Մաշտոց 8 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 6 | Մաշտոց 2/2 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 7 | Մաշտոց 5 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 8 | Նալբանդյան 106 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 9 | Նալբանդյան 50 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 10 | Տիգրան Մեծ 50 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 11 | Տիգրան Մեծ 52 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 12 | Չարենց 27 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 13 | Չարենց 12-14 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 14 | Չարենց 7 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 15 | Չարենց 1 բ | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 16 | Սայաթ Նովա 39 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 17 | Սարյան 36 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 18 | Սարյան 20 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 19 | Սարյան 22 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 20 | Սարյան 24 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 21 | Տիգրան Մեծ 27 ա | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 22 | Տիգրան Մեծ 67 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 23 | Տիգրան Մեծ 63 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 24 | Տիգրան Մեծ 33 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 25 | Նար Դոս 69 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 26 | Նար Դոս 94 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 27 | Նար Դոս 77 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 28 | Նալբանդյան 45 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 29 | Չարենց 70 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
| 30 | Չարենց 76 | Ամիս | 12 | 15 000 | 180 000 |
Լոտերը վարձակալությամբ են տրվելու համալիր: Վարձակալության պայմանագիրը կազմվելու է 1 տարի ժամկետով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է գործարքի գումարի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: