Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 07.11.2025 թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Հայփոստ»ՓԲԸ-ի կողմից ներկայացված թվով 14 տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է վճարել գույքի արժեքի որոշման վճարը։
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 09:00-ից մինչև 17:00-ն, զանգահարելով Տիգրան Անտոնյանին՝ (095) 98-49-00:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: