Հայտարարություն
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի հարթակում 23.09.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ -ի կողմից ներկայացված ավտոմեքենաների աճուրդային վաճառքը՝
1. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 656 AO 61- 144 000 ՀՀ դրամ,
2. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 659 AO 61- 263 000 ՀՀ դրամ,
3. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 684 AO 61- 407 000 ՀՀ դրամ,
4. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 651 AO 61- 407 000 ՀՀ դրամ,
5. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 671 AO 61- 407 000 ՀՀ դրամ,
6. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 673 AO 61- 383 000 ՀՀ դրամ,
7. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 502 AO 61- 383 000 ՀՀ դրամ,
8. JIN-BEI SY5038XJHL-M1S1BH մակնիշի 212 AR 61- 407 000 ՀՀ դրամ։
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվաժամը 16:00-ն:Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքայինօր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն:Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային:Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը: