Գովազդի տեղադրման իրավունք
Նկարագրություն
«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրման իրավունքը վարձակալությամբ տրամադրելու նպատակով։ Աճուրդի առարկան է՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 720 (յոթ հարյուր քսան) ավտոբուսների վրա գովազդի փակցման (տեղադրման) իրավունքը։ Գովազդի փակցման տեխնիկական բնութագիրը կցվում է։
Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (041) 11-31-21 հեռախոսահամարով։